Մխիթարյան. Ամեն ինչ կանենք, որ ՄՅՈւ-ն վերադառնա նախկին խաղամակարդակին

Մխիթարյան. Ամեն ինչ կանենք, որ ՄՅՈւ-ն վերադառնա նախկին խաղամակարդակին

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է անգլիական թիմի գլխավոր նպատակի մասին:

«Ակումբները միշտ վերելքներ ու անկումներ կունենան: Կարծում եմ` վերջին մի քանի տարիներն այդքան էլ հաջող չէին «Մանչեսթեր Յունայթեդի» համար, բայց հույս ունեմ, որ ամեն ինչ կփոխվի:

Հնարավոր ամեն ինչ կանենք, որ թիմը նախկին խաղամակարդակին բարձրացնենք: Դա անելը հեշտ չի լինի, սակայն մենք ջանքեր չենք խնայի»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում fourfourtwo.com–ը:

Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ն վերջին անգամ Անգլիայի չեմպիոն է դարձել 2012-13թթ. մրցաշրջանում, որը վերջին տարին էր սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ: Չեմպիոնների լիգայում անգլիական գրանդը վերջին անգամ հաղթել է 2008 թվականին, իսկ դրանից հետո երկու անգամ հասել է եզրափակիչ (2009, 2011):

Հետևեք մեզ նաև Telegram-ում