Հայ ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Հայ ըմբիշները նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը

Աշխարհի առաջնությունից առաջ ըմբշամարտի Հայաստանի հավաքականները վերջին մարզումներն են անցկացնում: Օլիմպավանում շարունակվող ուսումնամարզական հավաքն ընթանում է ըստ ծրագրի,- գրում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հունահռոմեական ոճի հավաքականը՝ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնի օգոստոսի 19-ին, իսկ ազատ ոճային ըմբիշները Փարիզ կմեկնեն օգոստոսի 23–ին: Ընտրանին կգլխավորի Հաբեթնակ Կուրղինյանը:

Ըմբշամարտի Աշխարհի 2017 թվականի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը, Ֆրանիսայի մայրաքաղաք Փարիզում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում