«US Open». Շարապովան «wild card» է ստացել

«US Open». Շարապովան «wild card» է ստացել

«Մեծ Սաղավարտի» մրցաշարերի եռակի չեմպիոնուհի Մարիա Շարապովան կկարողանա մասնակցել ԱՄՆ-ի բաց առաջնությանը: Ռուս թենիսիստուհին կազմակերպիչների կողմից «wild card» է ստացել։

Աշխարհի նախկին առաջին թենիսիստուին դոպինգ օգտագործելու համար որակազրկվել էր 15 ամսով ու միայն ապրիլին կորտ վերադարձել: Այս ընթացքում 30-ամյա մարզուհին 9 խաղ է անցկացրել, որոնցում 6 հաղթանակ է տոնել: WTA-ի վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 148-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Շարապովան ձախ ձեռքի վնասվածքի պատճառով դուրս էր մնացել Սթենֆորդի խաղարկությունից, ապա նաև հրաժարվել Տորոնտոյի ու Ցինցինատիի Պրեմիեր կարգի մրցաշարերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում