«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կխաղա Հնդկաստանում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը կխաղա Հնդկաստանում

Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ուես Բրաունը կարիերան շարունակելու է Հնդկաստանի առաջնությունում:

37-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Կերալա Բլաստերս» ակումբի հետ,- գրում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ մրցաշրջանում անցլիացին հանդես էր գալիս «Բեքբեռնում», որի կազմում մասնակցել է Չեմպիոնշիփի 5 հանդիպման ու 1 գոլ խփել:

Բրաունն իր կարիերան սկսել է «Մանչեսթեր Յունայթեդում», որտեղ խաղացել է 1996-2011 թվականների ընթացքում: Այդ ժամանակահատվածում նա ԱՊԼ-ում մասնակցել է 232 հանդիպման, որոնցում 3 գոլ է հեղինակել: Հետագա հինգ տարիների ընթացքում Բրաունը պաշտպանում էր «Սանդերլենդի» գույները (ԱՊԼ-ի 76 խաղ, 1 գոլ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում