Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» հաղթեց Գերմանիայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա. «Լիվերպուլը» հաղթեց Գերմանիայում, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման չորրորդ փուլում տեղի ունեցան 5 զույգերի առաջին հանդիպումները:

«Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Հոֆենհայմին» և հաղթեց 2:1 հաշվով: Խաղն անցավ գերմանական թիմի առավելությամբ, սակայն մերսիսայդցիներն ավելի հաջողակ գտնվեցին: Հաշիվը կարող էր բացվել 12-րդ րոպեին, սակայն Յուլիան Նագելսմանի թիմը չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը: Նշակետին մոտեցավ Անդրեա Կրամարիչը, ում անփույթ հարվածից հետո Սիմոն Մինյոլեն հետ մղեց գնդակը:

«Լիվերպուլին» առաջ մղեց պատանի Տրենտ Մաքսիմիլիան Արնոլդը, ով տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասը: Երկրորդ կեսում փոխարինման մտած Ջեյմս Միլների փոխանցումից հետո անդրադարձ եղավ Հովարդ Նորդվեյթից, և գնդակը հայտնվեց «Հոֆենհայմի» դարպասում:

Միայն դրանից հետո տանտերերը կարողացան վերջապես խոցել անգլիացիների դարպասը: Փոխարինման մտած Մարկ Ուտը կրճքով կասեցրեց գնդակը, ապա դիպուկ հարվածով գոլ խփեց: Վերջին րոպեներին գերմանացիները կարող էին փրկվել, սակայն կրկին չօգտագործեցին լավ պահերը:

Չեմպիոնների լիգա, որակավորման 4-րդ փուլ

«Հոֆենհայմ» – «Լիվերպուլ»` 1:2
Գոլերը՝ Ուտ (85) –  Մաքսիմիլիան Արնոլդ (37), Նորդվեյթ (74, ինքնագոլ)

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – ԲԿՄԱ Մոսկվա` 0:1 (Ռուսաստան)
Գոլը՝ Կասիմ, ինքնագոլ 90+1

«Ղարաբաղ» (Ադրբեջան) – «Կոպենհագեն» (Դանիա)` 1:0
Գոլը` Մադատով (25)

ԱՊՕԵԼ (Կիպրոս) – «Սլավիա» (Չեխիա)` 2:0
Գոլերը` Դի Կամարգո (2), Ալոնեֆիտս (10)

«Սպորտինգ» (Պորտուգալիա) – «Ստյաուա» (Ռումինիա)` 0:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում