«Ռեալ» – «Բարսելոնա». Ինյեստան չի մասնակցելու խաղին (հայտացուցակ)

«Ռեալ» – «Բարսելոնա». Ինյեստան չի մասնակցելու խաղին (հայտացուցակ)

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են մասնակցել «Ռեալի» դեմ Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպմանը:

Կատալոնացիների հայտացուցակում չի ընդգրկվել թիմի ավագ Անդրես Ինյեստան, ով ազդրի մկանի վնասվածք ունի: Վնասվածքների պատճառով կբացակայեն նաև Ռաֆինյան ու Թոմաս Վերմալենը: Մարզչական շտաբի որոշմամբ մադրիդյան խաղը բաց կթողնեն Արդա Թուրանը, Մունիրը, Սերխի Սամպերը, Դուգլասը և Մարլոնը:

«Կապտանռնագույնների» ամբողջական հայտացուցակը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահներ – Մարկ Անդրե տեր Շտեգեն, Յասպեր Սիլեսեն

Պաշտպաններ – Ժորդի Ալբա, Լյուկա Դին, Ժերար Պիկե, Սամուել Ումտիտի, Խավյեր Մասկերանո, Ալեիշ Վիդալ, Նելսոն Սեմեդու

Կիսապաշտպաններ – Սերժի Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Սերժի Ռոբերտո, Անդրե Գոմեշ, Կարլես Ալենյա, Դենիս Սուարես

Հարձակվողներ – Ժերար Դեուլոֆեու, Պակո Ալկասեր, Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի:

«Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով գիշերը 01:00-ին: Առաջին մրցավեճում «սերուցքայինները» հաղթել են 3:1 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում