Անգլիական ակումբները 50-միլիոնանոց տրանսֆեր են կատարելու

Անգլիական ակումբները 50-միլիոնանոց տրանսֆեր են կատարելու

«Սուոնսիի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնը մոտակա ժամանակահատվածում դառնալու է «Էվերթոնի» ֆուտբոլիստ: Այսօր իսլանդացին պետք է բուժզննում անցնի լիվերպուլիցների համար,- վստահեցնում է «The Telegraph»-ը:

Տրանսֆերը կազմելու է 50 միլիոն եվրո: Գործարքում ներառված կլինեն նաև պարգևավճարներ: Նոր թիմում նրա շաբաթական աշխատավարձը կազմելու է 110 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Սիգուրդսոնը «կարապների» կազմում է հանդես գալիս 2014 թվականից: Նախորդ մրցաշրջանում անցկացրած 40 խաղում նա 10 գոլ է խփել ու 13 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում