Պաշտոնական. Խեսեն տեղափոխվել է ԱՊԼ (լուսանկար)

Պաշտոնական. Խեսեն տեղափոխվել է ԱՊԼ (լուսանկար)

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կարիերան շարունակելու է Անգլիայում: Իսպանացի ֆուտբոլիստը վարձակալությամբ տեղափոխվել է «Սթոք Սիթի»,- հայտնում է վերջինիս պաշտոնական կայքը:

24-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի առաջ էր միացել ՊՍԺ-ին: Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է «Լաս Պալմասում»:

Այսպիսով, «Սթոք Սիթին» դարձավ ԱՊԼ-ում` Չեմպիոնների լիգան հաղթանակած ամենաշատ ֆուտբոլիստ ունեցող թիմը: Անգլիացիների կազմում արդեն այդպիսի հինգ խաղացող կա: Նրանք են Դարեն Ֆլետչերը (ՉԼ-ն հաղթել է ՄՅՈւ-ի կազմում), Ջերդան Շակիրին («Բավարիա»), Իբրահիմ Աֆելայը, Բոյան Կրկիչը (երկուսն էլ «Բարսելոնա») և Խեսեն («Ռեալ»):

Հետևեք մեզ նաև Telegram-ում