«Ռեալի» բողոքարկումը մերժվել է

«Ռեալի» բողոքարկումը մերժվել է

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան մերժել է «Ռեալի» բողոքը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 5-խաղյա որակազրկումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

«Marca»-ն գրում է, որ մադրիդցիները փորձել են չեղարկել ամբողջ որակազրկումը, սակայն այն չի ընդունվել և նույնիսկ չի կրճատվել: Եթե հաջողվեր պատիժը մեկ խաղով կրճատել, ապա այն կտարածվեր միայն Իսպանիայի սուպերագավաթի խաղարկության վրա: Այժմ այն կտարածվի նաև Լա լիգայի վրա։

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը պատժվել է Իսպանիայի սուպերագավաթի՝ «Բարսելոնա» – «Ռեալ» (1:3) առաջին մրցավեճում կարմիր քարտ ստանալուց հետո մրցավարին հրելու համար: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում