Պաշտոնական. Կարլոս Բական վերադարձավ Իսպանիա

Պաշտոնական. Կարլոս Բական վերադարձավ Իսպանիա

«Միլանի» հարձակվող Կարլոս Բական ելույթները շարունակելու է Իսպանիայում: 30-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վիլյառեալ»,- հայտում է «դեղին սուզանավի» պաշտոնական կայքը:

Իսպանացիներն իրավունք կունենան մեկ տարուց գնելու կոլումբացու ամբողջական տրանսֆերը: «Վիլյառեալում» Բական հանդես է գալու 9 համարի մարզաշապիկով: Նրա շնորհանդեսը նախանշված է օգոստոսի 17-ին:

2015 թվականին «Միլան» տեղափոխվելուց առաջ հարձակվողը երկու տարի հանդես է եկել «Սևիլյայի» կազմում: «Ռոսոներիի» խաղաշապիկով Բական 77 հանդիպման է մասնակցել ու 34 գոլ խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում