Կարվախալ․ Չենք կենտրոնանում Նեյմարի բացակայության վրա

Կարվախալ․ Չենք կենտրոնանում Նեյմարի բացակայության վրա

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, խոսելով Իսպանիայի սուպերգավաթի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպման մասին, անդրադարձել է կատալոնացիների կազմում Նեյմարի բացակայությանը։

-«Բարսելոնան» մեծագույն թիմ է։ Կատալոնացիները մեր գլխավոր մրցակիցն են։ Ինչ վերաբերվում է Նեյմարին՝ նա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Ես ստիպված եմ եղել «տանջվել» նրա պատճառով։ Բայց սա «Բարսելոնան» է, և մենք չենք կենտրոնանում Նեյմարի բացակայության կամ նրան փոխարինող Դեուլոֆեուի խաղի վրա,- Կարվախալի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հիշեցնենք, որ սուպերգավաթի խաղարկության առաջին հանդիպումն ավարտվել է «սերուցքայինների» հաղթանակով՝ 3։1 հաշվով։ Պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 17-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 01։00-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում