Տեղեկատվություն Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերի վերաբերյալ

Տեղեկատվություն Ռումինիա-Հայաստան խաղի տոմսերի վերաբերյալ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Աշխարհի 2018 թվականի առաջնության որակավորման փուլի՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման վերաբերյալ հաղորդագրություն է տարածել․

«Տեղեկացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի բոլոր երկրպագուներին, ովքեր ցանկանում են ներկա գտնվել սեպտեմբերի 1-ին կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության Ռումինիա-Հայաստան հանդիպմանը, որ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների համար հատկացված տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել օգոստոսի 31-ին՝ ժամը 12:00-19:00, և սեպտեմբերի 1-ին՝ 12:00-ից մինչև հանդիպման մեկնարկը Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտի՝ հայ երկրպագուների համար հատկացված տոմսարկղից:

Տոմսարկղի վրա կլինի ցուցանակ՝ «Հայ երկրպագուներին հատկացված սեկցիայի տոմսերի վաճառքի կետ» գրությամբ: Սկզբնապես հայ երկրպագուների համար վաճառվելու են մարզադաշտի N 126 սեկցիայի տոմսերը: Տոմսերի վաճառքի թվից ելնելով՝ հայկական կողմին կարող են տրամադրվել նաև 125, 355 և 357 սեկցիաները: Տոմսերի արժեքն է 15 լեյ (Ռումինիայի դրամական միավոր): Տոմսերը գնելիս անձ հաստատող փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր է»:

Մարզադաշտի քարտեզը՝ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում