Նիսիկորիի համար մրցաշրջանն ավարտված է

Նիսիկորիի համար մրցաշրջանն ավարտված է

Ճապոնացի թենիսիստ Կեի Նիսիկորին, ով դաստակի վնասվածքի պատճառով հրաժարվել էր մասնակցել Ցինցինատիի «Մասթերս 1000» կարգի մրցաշարին, ընթացիկ մրցաշրջանում այլևս կորտ դուրս չի գա։ Նիսիկորիի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ թենիսիստի մոտ ջլի կտրվածք է ախտորոշվել։

Կեի Նիսիկորին ATP վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակի արդեն երրորդ ներկայացուցիչն է, ով ժամանակից շուտ ավարտում է մրցաշրջանը։ Ավելի վաղ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը ժամանակավոր դադար է վերցրել արմունկի վնասվածքը բուժելու համար, իսկ շվեյցարացի Ստեն Վավրինկան՝ ծնկի վիրահատության ենթարկվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում