Վալվերդե․ Հավատում ենք՝ կարող ենք նվաճել տիտղոսը

Վալվերդե․ Հավատում ենք՝ կարող ենք նվաճել տիտղոսը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն Իսպանիայի սուպերգավաթի՝ «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից առաջ հայտարարել է, որ իր թիմը չի կորցրել տիտղոսը նվաճելու հնարավորությունները։ Հիշեցնենք, որ սեփական հարկի տակ կատալոնացիները պարտվել են 1։3 հաշվով։

-Մենք հավատում ենք, որ կարող ենք արտագնա հաղթանակ տոնել և նվաճել տիտղոսը։ Մենք կոտրված չենք։ Բարդ հանդիպում է լինելու, բայց մենք հնարավորություններ ունենք, ուստի պայքարելու ենք։ Առաջ ենք շարժվելու, բայց չենք մոռանալու մրցակցի հակագրոհների մասին։ «Ռեալի» ֆուտբոլիստները կարողանում են վարպետորեն իրացնել իրենց պահերը,- Վալվերդեի խոսքը փոխանցում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում