Ժարդիմ․ Որոշել ենք խնայել Մբապեին

Ժարդիմ․ Որոշել ենք խնայել Մբապեին

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը բացատրել է, թե ինչու հարձակվող Կիլիան Մբապեն չի մասնակցել Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Դիժոնի» հետ հանդիպմանը (4:1):

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ «Մոնակոյի» ղեկավարությունը պատժվել է Մբապեին, քանի որ վերջինս համաձայնել է տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն»։

-Որևէ պատժի մասին խոսք լինել չի կարող։ Պարզապես մենք որոշել ենք խնայել Կիլիանին։ Մեր պարտականությունն է 18-ամյա ֆուտբոլիստին հեռու պահել այն աղմուկից, որն առկա է նրա շուրջը։ Այդպիսին է ակումբի դիրքորոշումը,- Ժարդիմի խոսքը փոխանցում է «Le Figaro»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում