Հայաստանի հավաքականը պարտվեց. Առջևում որոշիչ խաղն է

Հայաստանի հավաքականը պարտվեց. Առջևում որոշիչ խաղն է

Բասկետբոլի ԱԱ-2019-ի ընտրական փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում 70։93 հաշվով պարտվել է Շվեդիայի ընտրանուն: Այդ անհաջողությունից հետո Նիկշա Բավցևիչի թիմը A խմբում նահանջել է երրորդ հորիզոնական:

Հայկական թիմի կազմում կրկին ամենաարդյունավետը Ռայան Բուաթրայթն է եղել, ով վաստակել է 32 միավոր:

Խմբի մյուս մրցավեճում Բոսնիա և Հերցեգովինան հյուրընկալվելիս 92։74 հաշվով պարտության է մատնել Սլովակիային։

5-րդ տուրից հետո Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան ու Հայաստանն ունեն 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով առաջատարները սկանդինավներն ու բալկաններն են: Հաջորդ փուլ են դուրս գալիս խմբում առաջին երկու տեղերը զբաղեցրած թիմերը:

Վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Երևանում, որտեղ կընդունի Բոսնիա և Հերցեգովինային: Հաղթանակի դեպքում Բավցևիչի սաները կնվաճեն հաջորդ փուլի ուղեգիր: Այդ մրցավեճը կկայանա օգոստոսի 19-ին, «Միկա» մարզադահլիճում: Մուտքն ազատ է լինելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում