Պիկե. 9 տարվա ընթացքում առաջին անգամ «Բարսելոնան» «Ռեալից» թույլ է

Պիկե. 9 տարվա ընթացքում առաջին անգամ «Բարսելոնան» «Ռեալից» թույլ է

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի սուպերգավաթի՝ «Ռեալի» հետ պատասխան խաղի (0:2, առաջինում` 1:3) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Մրցաշրջանը երկար է, ժամանակ կունենանք առաջադիմելու համար: Վերջին 9 տարվա ընթացքում առաջին անգամ հասկանում եմ, որ մենք «Ռեալից» վատ ենք խաղում: Այո, նախորդ մրցաշրջանում նրանք նվաճեցին Չեմպիոնների լիգան, բայց անհատական խաղերում գերազանցեցինք նրանց:

Որպես թիմ և ակումբ՝ մենք հիմա լավագույն ժամանակներում չենք: Պետք է աշխատենք առաջ շարժվել: Շատ կարևոր է դիմանալ այս պարտությանը և ընդունել, որ «Ռեալն» ավելի ուժեղ էր»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում