Վալվերդե. «Ռեալն» անպարտելի չէ

Վալվերդե. «Ռեալն» անպարտելի չէ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն ամփոփել է Իսպանիայի սուպերգավաթի «Ռեալի» հետ դիմակայությունը (1:3, 0:2):

««Ռեալը» պրեսինգի դիմելիս ավելի շատ էներգիա ուներ: Մենք զիջեցինք նաև գնդակի վերահսկման պայքարում: Մինչմրցաշրջանի ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն ազդել են ներթիմային հավասարակշռության վրա, պետք է շտկենք դա:

Երբ թոփ-թիմը պարտվում է, միշտ թվում է, թե ամեն ինչ կորած է, բայց «Բարսելոնային» ոչինչ չի մնում, քան վերականգնվել և առաջ շարժվել: Երբ պարտվում ես մրցակցի գերազանցության զգացումով, հարկավոր է վերլուծել ամեն ինչ ու հասկանալ, թե ինչ կարելի է բարելավել: Ամռանը «Ռեալում» այդքան փոփոխություններ տեղի չեն ունեցել, որքան մեզ մոտ:

Անպարտելի թիմեր չկան: Միակ բանը, որ հաստատ է, այն է, որ բոլոր թիմերը վաղ թե ուշ պարտվելու են: Այս անգամ դա մեզ հետ տեղի ունեցավ, բայց մի օր դա կլինի նաև «Ռեալի» խաղում: Մարզիչները ժամանակ չեն ունենում: Ակումբին հաղթանակներ են անհրաժեշտ զարգանալու համար»,- 53-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում