«Էվերթոնն» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանել (լուսանկար)

«Էվերթոնն» ակումբի տրանսֆերային ռեկորդ է սահմանել (լուսանկար)

«Էվերթոնն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Սուոնսիի» կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնի տեղափոխության մասին: 27-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր, որը գործելու է մինչև 2022 թվականի ամառը:

Լիվերպուլիցների համար այդ գործարքը դարձել է ռեկորդային: «Sky Sports»-ի տեղեկությամբ իսլանդացու համար «կարապներին» 50 միլիոն եվրո է վճարվել:

Հիշեցնենք, որ այս ամառվա ընթացքում «Էվերթոնը» նաև ռեկորդային վաճառք է կատարել` Ռոմելու Լուկակուն 85 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում