ՖԻՖԱ. Տարվա լավագույն մարզչի թեկնածուները

ՖԻՖԱ. Տարվա լավագույն մարզչի թեկնածուները

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է այն մարզիչների անունները, ովքեր հավակնելու են տարվա լավագույնի կոչմանը: Թեկնածուների թվում 12 մասնագետ կա:

Նրանք են՝ Մասիլիմիանո Ալեգրի («Յուվենտուս»), Անտոնիո Կոնտե («Չելսի»), Կարլո Անչելոտի («Բավարիա»), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Լուիս Էնրիկե («Բարսելոնա», նախկինում), Լեոնարդու Ժարդիմ («Մոնակո»), Յոահիմ Լյով (Գերմանիա), Ժոզե Մոուրինյու («Մանչեսթեր Յունայթեդ»), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո»), Զինեդին Զիդան («Ռեալ»), Տիտե (Բրազիլիա):

Հաղթողը որոշվելու է ազգային հավաքականների մարզիչների, ավագների, ինչպես նաև լրագրողների ու ֆուտբոլասերների միջև հարցման արդյունքում: Քվեարկությունը կկայանա մինչև սեպտեմբերի 7-ը: Մրցանակաբաշխությունը նախանշված է հոկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ 2016 թվականին լավագույն էր ճանաչվել Կլաուդիո Ռանյերին: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում