Վալդեսն ավարտել է կարիերան ու նոր մասնագիտություն ընտրել

Վալդեսն ավարտել է կարիերան ու նոր մասնագիտություն ընտրել

«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

«Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստն առաջարկություն է ունեցել «Բետիսից», «Լաս Պալմասից», «Դեպորտիվոյից» ու Խիխոնի «Սպորտինգից», սակայն որոշել է չշարունակել ելույթները: Աղբյուրը հայտնում է, որ Վալդեսն արդեն դարձել է հեռուստատեսային պրոդյուսեր: Նա վարելու է հաղորդում և հարցազրույցներ է անցկացնելու ֆուտբոլիստների հետ։

Հիշեցնենք, որ 2002-2014 թվականների ընթացքում դարպասապահը հանդես է եկել «Բարսելոնայում»: Այնուհետև «բլաուգրանայի» սանը խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», «Ստանդարդում» և «Միդլսբրոյում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում