ՊՍԺ-ում Դրաքսլերն ապագա չունի

ՊՍԺ-ում Դրաքսլերն ապագա չունի

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը կարող է լքել ակումբը:

«L’Equipe»-ին հայտնի է դարձել, որ փարիզցիների գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հատուկ զրույց է ունեցել գերմանացու հետ: Բասկ մասնագետը Յուլիանին ասել է, որ նրա հետ հույսեր չի կապում:

23-ամյա ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբ է տեղափոխվել հունվարին: Նրա տրանսֆերի դիմաց «Վոլֆսբուրգին» 40 միլիոն եվրո է վճարել: ՊՍԺ-ի կազմում Դրաքսլերը գործում էր ձախ հարձակվողի դիրքում, որում այսուհետ հանդես է գալու Նեյմարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում