«Բարսելոնան» լուրջ կուրուստ ունի

«Բարսելոնան» լուրջ կուրուստ ունի

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում տեղեկություն է հրապարակել հարձակվող Լուիս Սուարեսի ու պաշտպան Ժերար Պիկեի ապաքինման ժամկետների վերաբերյալ: Երկու խաղացողներն էլ վնասվածք են ստացել Իսպանիայի սուպերգավաթի՝ «Ռեալի» հետ պատասխան մրցավեճում (0:2):

Ուրուգվայցու մոտ աջ ծնկի հոդային խախտում է հայտնաբերվել: Նրա վերականգնման համար կպահանջվի 4 շաբաթ: 

Պիկեի մոտ ձախ ոտքի աճուկի վնասվածք է, որն այդքան էլ լուրջ չէ: Եթե 30-ամյա ֆուտբոլիստը չհասցնի ապաքինվել մինչև հանգստյան օրերը, ապա բաց կթողնի Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Բետիսի» հետ տնային խաղը: Սպասվում է, որ մյուս հանդիպումներին պաշտպանը պատրաստ կլինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում