ԵԼ. Բարսեղյանի գոլը «Ֆեներբախչեի» դարպասը, «Միլանի» ջախջախիչ հաղթանակը, այլ արդյունքներ (տեսանյութ)

ԵԼ. Բարսեղյանի գոլը «Ֆեներբախչեի» դարպասը, «Միլանի» ջախջախիչ հաղթանակը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Եվրոպա լիգայի խաղարկությունում տեղի են ունեցել որակավորման չորրորդ փուլի առաջին հանդիպումները:

Մակեդոնիայի չեմպիոն «Վարդարը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, 2:0 հաշվով պարտության է մատնել «Ֆեներբախչեին»:

Հաշիվը 20-րդ րոպեին բացել է Բարսեղյանը: Խորքից կատարված փոխանցումից հետո 23-ամյա ֆուտբոլիստը շրջանցել է Մարտին Շկրտելին ու գրավել Իդրիս Կամենիի պաշտպանած դարպասը: Մրցավարի ավելացրած ժամանակի երկրորդ րոպեին թուքրերի պաշտպան Մեհմետ Տոպալը զավեշտալի ինքնագոլի հեղինակ է դարձել:

Համբարձումյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա հիմնականում վերահսկել է հյուրերի ճանաչված կիսապաշտպան Մատյո Վալբուենային:

«Միլանը» սեփական հարկի տակ 6:0 հաշվով ջախջախել է մեկ այլ մակեդոնական ակումբի` «Շկենդիային»: «Ռոսոներիի» կազմում դուբլի հեղինակ են դարձել Անդրե Սիլվան ու Ռիկարդո Մոնտոլիվոն: Մեկական անգամ աչքի են ընկել Ֆաբիո Բորինին ու Լուկա Անտոնելին:

Դրամատիկ հաղթանակ է տոնել Բիլբաոյի «Ատլետիկը»: «Պանատինաիկոսի» հետ արտագնա խաղի 68-րդ րոպեի դրությամբ բասկերը 0:2 հաշվով զիջելիս են եղել, սակայն կարողացել են 7 րոպեում երեք գոլ խփել ու 3:2 հաշվով հաղթանակ կորզել:

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Ապոլոն» (Կիպրոս) – «Միտյուլանդ» (Դանիա)` 3:2

ԲԱՏԷ (Բելառուս) – «Ալեքսանդրիա» (Ուկրաինա)` 1:1

«Դինամո» Զագրեբ (Խորվաթիա) – «Սկենդերբեու» (Ալբանիա)` 1:1

«Կրասնոդար» (Ռուսաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա)` 3:2

«Հաֆնարֆյորդուր» (Իսլանդիա) – «Բրագա» (Պորտուգալիա)` 1:2

ՊԱՕԿ (Հունաստան) – «Էստերսունդ» (Շվեդիա)` 3:1

«Վիկտորիա» Պլզեն (Չեխիա) – ԱԵԿ (Կիպրոս)` 3:1

«Ալտախ» (Ավստրիա) – «Մակկաբի» Թ.Ա. (Իսրայել)` 0:1

«Լյուդոգորեց» (Բուլղարիա) – «Սուդավա» (Լիտվա)` 2:0

«Այաքս» (Հոլանդիա) – «Ռուսենբորգ» (Նորվեգիա)` 0:1

«Բրյուգե» (Բելգիա) – ԱԵԿ (Հունաստան)` 0:0

«Դոմժալե» (Սլովենիա) – «Մարսել» (Ֆրանսիա)` 1:1

«Վիտրոուլ» (Ռումինիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)` 1:3

«Լեգիա» (Լեհաստան) – «Շերիֆ» (Մոլդովա)` 1:1

«Օսիեկ» (Խորվաթիա) – «Աուստրիա» (Ավստրիա)` 1:2

«Պարտիզան» (Սերբիա) – «Վիդետոն» (Հունգարիա)` 0:0

«Էվերթոն» (Անգլիա) – «Հայդուկ» (Խորվաթիա)` 2:0

Հետևեք մեզ նաև Telegram-ում