Sport.es. «Բարսելոնան» նոր տրանսֆեր է կատարել

Sport.es. «Բարսելոնան» նոր տրանսֆեր է կատարել

«Բարսելոնան» ձեռք է բերել «Պալմեյրասի» կենտրոնական պաշտպան Յերի Մինային, – տեղեկացնում է sport.es-ը: 

Կատալոնական ակումբը կոլումբիացու տրանսֆերը 9 միլիոն եվրոյով գնելու իրավունք է ունեցել, որից օգտվել է: Ամենայն հավանականությամբ, Մինան մինչև հունվար վարձավճարով կշարունակի ելույթները բրազիլական թիմում:

Աղբյուրն ընդգծում է, որ «կապտանռնագույնները» չէին ցանկանում երկարաձգել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, քանի որ թիմում կենտրոնական պաշտպանի հարցը ամենացավոտներից մեկն է դարձել:

Ավելի վաղ «բլաուգրանան» պատրաստվում էր ակտիվացնել «Ռեալ Սոսյեդադի» պաշտպան Ինիգո Մարտինեսի հրաժարագինը, սակայն վերջին պահին մտափոխվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում