Պաշտոնական. Մատյուիդին դարձել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստ (լուսանկար)

«Յուվենտուսն» իր պաշտոնկան կայքի միջոցով հայտարարել է «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի տեղափոխության մասին:

30-ամյա ֆուտբոլիստը թուրինցիների հետ երեք տարվա պայմանագիր է կնքել: Ֆրանսիացու տրանսֆերն արժեցել է 20 միլիոն եվրո: Այն վճարվելու է երեք տարիների ընթացքում: Գործարքում ներառված են պարգևավճարներ, որոնք կազմում են 10,5 միլիոն եվրո: Այդ բոնուսների վճարումը կախված է Մատյուիդիի` «ծեր սինոյրայի» կազմում անցկացրած խաղերի քանակից: Թուրինում կիսապաշտպանը կրելու է 14 համարի մարզաշապիկը:

Մատյուիդին ՊՍԺ-ում էր հանդես գալիս 2011 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում