«Տոտենհեմն» առաջին տրանսֆերն է կատարել

«Տոտենհեմը» ձեռք է բերել «Այաքսի» կենտրոնական պաշտպան Դավինսն Սանչեսին: Այդ մասին գրում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:

21-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 6 տարվա պայմանագիր: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ կոլումբացու տրանսֆերի համար վճարվելու է 31 միլիոն եվրո: Եվս 15 միլիոն նախատեսված է որպես պարգևավճար:

Նշենք, որ Սանչեսը դարձավ այս ամռանը «Տոտենհեմի» առաջին նորեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում