Լևոն Արոնյանը՝ Սենթ Լուիսի մրցաշարի հաղթող

ԱՄՆ-ում ավարտվեց Սենթ Լուիսի արագ և կայծակնային շախմատի մրցաշարը:

Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ և հաղթողի կոչումը նվաճեց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը։ 34-ամյա շախմատիստն իր ակտիվում գրանցեց 24.5 միավոր և միանգամից 3 միավորով առաջ անցավ երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Սերգեյ Կարյակինից: 21 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Հիկարու Նակամուրան:

Մրցաշարում հանդես եկող աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը 16 միավորով գրավեց 8-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում