«Լիվերպուլը» մերժել է «Բարսելոնայի» 130-միլիոնանոց առաջարկը

«Լիվերպուլը» շարունակում է հաստատակամ մնալ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին թիմում պահելու հարցում: Անգլիական ակումբը մերժել է «Բարսելոնայի» երրորդ առաջարկը բրազիլացու տրանսֆերի շուրջ:

«Sport.es» և «mundodeportivo.com» կայքերը տեղեկացնում են, որ «բլաուգրանան» 25-ամյա ֆուտբոլիստի դիմաց 130 միլիոն եվրո է առաջարկել, սակայն բացասական պատասխան է ստացել: 120 միլիոնը վճարվելու էր որպես տրանսֆերի հիմնական գումար, իսկ 10 միլիոնը նախատեսված էր բոնուսների տեսքով:

Ավելի վաղ «Լիվերպուլը» հայտարարել էր, որ ոչ մի գնով չի վաճառելու իր առաջատարին: Մերսիսայդցիների դիրքորոշումը չէր փոխել նաև Կոուտինյոյի ներկայացրած տրանսֆերային դիմումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում