«Բարսելոնա» – «Բետիս». Կատալոնացիները կխաղան հատուկ մարզաշապիկով

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի` «Բետիսի» հետ տնային խաղում «Բարսելոնան» հանդես կգա հատուկ մարզաշապիկներով: Այն կարված է երկու օր առաջ Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին,- գրում է ESPN-ը:

«Բլաուգրանայի» ֆուտբոլիստների խաշապիկների վրա ազգանունների փոխարեն գրված է լինելու «Բարսելոնա», իսկ կրծքին կլինի «TotsSomBarcelona» («Մենք բոլորս Բարսելոնա ենք») հեշթեգը:

Հիշեցնենք, որ հինգշաբթի բեռնատար ավտոմեքենան Լա Ռամբլա փողոցում բախվել է մարդկանց խմբին: Տուժել է մոտ 100 մարդ, որոնցից 15-ի վիճակը ծանր է համարվում: Պաշտոնապես մահացել է 13 մարդ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում