Հին Մխիթարյանը վերադարձել է. 2 գոլային փոխանցում ՄՅՈւ-ի հաղթական խաղում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության երկրորդ տուրը մեկնարկել է Ուելսում, որտեղ «Սուոնսին» ընդունել է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ժոզե Մոուրինյուի թիմը հաղթել է 4:0 հաշվով:

Հաշիվն առաջին կեսի վերջին րոպեին բացել է Էրիկ Բային, ով աչքի է ընկել անկյունայինի խաղարկումից հետո: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աչքի է ընկել խաղարկողի պարտականությունների հաջող յուրացմամբ և 2 գոլային փոխանցում է կատարել: 28-ամյա ֆուտբոլիստը դարպասը գրավելու գործում օգնել է Ռոմելու Լուկակուին ու Պոլ Պոգբային: Քիչ հետո հաշիվը ջախջախիչ է դարձրել փոխարինման մտած Անտոնի Մարսիալը:

Առաջին տուրում «կարմիր սատանաները» 4:0 հաշվով ջախջախել էին «Վեսթ Հեմին»: Այդ օրը Հենրիխը ևս երկու գոլային փոխանցում էր կատարել: Դորտմունդի «Բորուսսիայից» հեռանալուց հետո Մխիթարյանն նման տեմպերով գոլային փոխանցումներով աչքի չէր ընկել: ԱՊԼ-ի նախորդ խաղարկությունում նա ընդամենը 1 ասիստ էր գրանցել:

Անգլիայի Պրեմիեր լիգա, երկրորդ տուր

«Սուոնսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 0:4
Գոլերը՝ Բայի (45), Լուկակու (80), Պոգբա (82), Մարսիալ (84)

Հետևեք մեզ նաև Telegram-ում