«Ռեալը» մտադիր է զգալիորեն բարձրացնել Ասենսիոյի հրաժարագինը

Մադրիդի «Ռեալն» անհանգստացած է ժամանակակից ֆուտբոլի տրանսֆերային գների կտրուկ աճից և ցանկանում է իր խաղացողներին անհասանելի դարձնել այլ ակումբների համար:

«Marca»-ն գրում է, որ մադրիդցիները սկսել են աշխատանքներ տանել կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի հրաժարագինն ավելացնելու ուղղությամբ: Ներկայումս իսպանացու հրաժարագինը կազմում է 350 միլիոն եվրո, իսկ պայմանագրի ժամկետը սպառվում է 2022 թվականին։ «Արքայական ակումբը» ցանկանում է 21-ամյա խաղացողի պայմանագիրը մեկ տարով երկարաձգել, իսկ հրաժարագինը դարձնել 500 միլիոն եվրո:

Բացի այդ, «Ռեալի» մեկ այլ կիսապաշտպանի՝ Իսկոյի կլաուսուլան կազմելու է 700 միլիոն եվրո: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում