Մանեի գոլը հաղթանակ պարգևեց «Լիվերպուլին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Քրիսթալ Փելասին» և նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց։ Միակ գոլը 73-րդ րոպեին խփեց Սադիո Մանեն։

Յուրգեն Կլոպի թիմի համար սա առաջին հաղթանակն էր ԱՊԼ-ի նոր խաղարկությունում․ «Լիվերպուլն» այժմ ունի 4 միավոր և զբաղեցնում է դեռևս 4-րդ հորիզոնականը։ «Քրիսթալ Փելասը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում