Հենրիխ Մխիթարյան․ Այս հաղթանակը թիմային ոգու արդյունք է

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հներիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Սուոնսիի» հետ հաղթական հանդիպման (4:0) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։ Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի ավագը երկու գոլային փոխանցում է կատարել։

-Հանդիպումը բարդ էր, հատկապես առաջին կեսում։ Մենք խաղացինք մեծ ոգևորությամբ և արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել։ Երկրորդ կեսում պայքարն ավելի թեթև էր, քանի որ մրցակիցը պաշտպանությունում ևս մեկ խաղացող ավելացրեց, ինչի արդյունքում մեզ համար ազատ տարածությունները շատացան։

Այս հաղթանակը թիմային ոգու արդյունք է։ Պետք է նաև խոստովանել, որ գոլային պահեր ստեղծելիս մեր բախտը փոքր-ինչ բերում է,- Մխիթարյանի խոսքը փոխանցում է «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում