Նադալը կդառնա ամենացածր վարկանիշ ունեցող առաջին ռակետը

Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան (ATP) օգոստոսի 21-ին կհրապարակի նոր վարկանիշային աղյուսակը, որը կգլխավորի Ռաֆայել Նադալը։

2009 թվականից ի վեր՝ նոր վարկանիշային համակարգի ներդրումից հետո, Նադալը կդառնա ամենաքիչ միավորներ ունեցող առաջին ռակետը։ Իսպանացու ակտիվում կլինի 7645 միավոր։ Ներկայիս վատագույն ցուցանիշը պատկանում է դեռևս առաջին ռակետ Էնդի Մարեյին՝ 7750 միավոր։

Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը 3 տարվա դադարից հետո գլխավորելու է ATP վարկանիշային աղյուսակը, քանի որ Ռոջեր Ֆեդերերը և Էնդի Մարեյը վնասվածքների պատճառով հրաժարվել են մասնակցել Ցինցինատիի «Մասթերս-1000» շարքի մրցաշարին։ Նադալն այս մրցաշարի 1/4 եզրափակչում 2։6, 5։7 հաշվով պարտվել է ավստրալացի Նիկ Կիրյոսին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում