Զիդան․ Համամիտ չեմ Ռոնալդուի որակազրկման հետ, բայց չեմ դժգոհի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 5 խաղով որակազրկելու որոշումը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն պատժվել է Իսպանիայի սուպերգավաթի՝ «Բարսելոնա» – «Ռեալ» (1:3) առաջին հանդիպման ժամանակ կարմիր քարտ ստանալուց հետո գլխավոր մրցավար Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեայի հրելու համար։

-Ես որևէ կասկած չունեմ, որ Ռոնալդուն արժանի չէր նման պատժի։ Համամիտ չեմ այդ որոշման հետ, սակայն երբևէ չեմ դժգոհել և չեմ պատրաստվում հիմա դա անել։ Հինգ խաղը մեծ ժամանակահատված է, որը «Ռեալը» կանցկացնի առանց Ռոնալդուի։ Միայն կարող եմ ասել, որ մենք արդեն բողոքարկել ենք այդ որոշումը և պատրաստվում ենք ևս մեկ բողոք ներկայացնել։ Կանենք հնարավոր ամեն բան,- Զիդանի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում