Իտալիայի առաջնությունը մեկնարկեց չեմպիոնի վստահ հաղթանակով (տեսանյութ)

Թուրինի «Ալյանց – Յուվենտուս» մարզադաշտում մեկնարկեց Իտալիայի 2017-18թթ․ առաջնությունը․ գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալեց «Կալյարիին» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց Մարիո Մանջուկիչը։ 40-րդ րոպեին հյուրերը հաշիվը վերականգնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Դիեֆո Ֆարիասը 11-մետրանոց նշակետից չկարողացավ գրավել Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը։

Խաղակեսի վերջնամասում (45+1′) Պաուլո Դիբալան կրկնապատկեց թուրինցիների առավելությունը, իսկ երկրորդ կեսում (66′) վերջնական հաշիվը ձևակերպեց Գոնսալո Իգուայինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում