Հայաստանի հավաքականը պարտվեց որոշիչ խաղում

Բասկետբոլի 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը 66։83 հաշվով պարտվեց Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին ու դուրս մնաց հետագա պայքարից: Այսօր մեր թիմի կազմում ամենաարդյունավետը Ռայան Բոթրայթն էր, ով վաստակեց 22 միավոր և կատարեց 9 արդյունավետ փոխանցում։

Նիկշա Բավցևիչի թիմը որակավորման փուլի վեց հանդիպումներից երեքում հաղթանակ տոնեց, սակայն դա բավարար չէր հաջորդ փուլ դուրս գալու համար: Այսպիսով, Հայաստանի հավաքականը A խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և ելույթները կշարունակի աշխարհի առաջնության B դիվիզիոնում:

Այս խմբից պայքարը շարունակելու են Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում