Խեսեի գոլի շնորհիվ «Սթոք Սիթին» հաղթեց «Արսենալին» (ֆոտոշարք, տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Արսենալը» պարտվեց «Սթոք Սիթիին»։ 

«Բրիտանիա» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 47-րդ րոպեին խփեց Խեսեն, ում համար այս խաղն առաջինն էր Պրեմիեր լիգայում։ Հիշեցնենք, որ Խեսեն վարձակալական հիմունքներով է «Պարի Սեն Ժերմենից» տեղափոխվել «Սթոք Սիթի»։

Այս հանդիպումից հետո «Սթոք Սիթին» ունի 3 միավոր, իսկ «Արսենալը» մնաց 3 միավորով։ Հավելենք, որ րրորդ տուրում «Սթոքը» խաղալու է «Վեսթ Բրոմվիչի» հետ, «Արսենալը»՝ «Լիվերպուլի»․ խաղերը կայանալու են օգոստոսի 27-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում