«Ատլետիկոն» ոչ-ոքի խաղաց Լա լիգայի նորեկի հետ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ատլետիկոն» դժվարին հանդիպում անցկացրեց մրցաշարի նորեկ «Ժիրոնայի» հետ։

Ժիրոնայի «Մունիսիպալ դե Մոնտիլիվի» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսից հետո Քրիստիան Ստուանիի դուբլի շնորհիվ դաշտի տերերը հաղթում էին 2։0 հաշվով։

Երկրորդ կեսի միջնամասում՝ 67-րդ րոպեին, Անտուան Գրիզմանի հեռացման արդյունքում «Ատլետիկոն» մնաց 10 հոգով, սակայն կարողացավ խուսափել պարտությունից։ 78-րդ րոպեին Անխել Կորեան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 7 րոպե անց Խոսե Մարիա Խիմենեսը խփեց մադրիդցիների երկրորդ գոլը։

Իսպանիայի առաջնություն, առաջին տուր

«Ժիրոնա» – «Ատլետիկո»՝ 2։2
Գոլերը՝ Ստուանի 22՛, 25՛ – Կորեա 78՛, Խիմենես 85՛
Հեռացում՝ Գրիզման 67՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում