Պայմանավորվածություն. Իբրահիմովիչը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ նոր պայմանագիր կնքելուն. այդ մասին տեղեկացնում է espn.com-ը: 

Սպասվում էր, որ 35-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերից ոչ շուտ, սակայն նրա վերականգնումն արագացված տեմպերով է ընթանում: Շվեդն ու «կարմիր սատանաները» նոր համաձայնագիր կստորագրեն առաջիկա օրերին:

Զլատանը նախորդ մրցաշրջանում անգլիական ակումբի կազմում հեղինակած 28 գոլով դարձավ թիմի ռմբարկուն: Նրա պայմանագրի ժամկետը սպառվել էր հունիսին և նա ազատ խաղացողի կարգավիճակ ուներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում