Դեմիրբայ. «Հոֆենհայմը» «Լիվերպուլից» լավ է խաղում

«Հոֆենհայմի» կիսապաշտպան Կերեմ Դեմիրբայը Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի՝ «Լիվերպուլի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ գերմանական թիմը մերսիսայդցիներից լավ է խաղում: Այդ թիմերի առաջին մրցավեճում անգլիացիները 2:1 հաշվով արտագնա հաղթանակ են տոնել:

«Մենք միանշանակ ավելի լավ ենք խաղում: Տեսնենք, թե արդյոք դա բավական կլինի խմբային փուլի ուղեգիր նվաճելու համար: Հասկանալի է, որ «Լիվերպուլը» հզոր թիմ ունի, սակայն «Հոֆենհայմը» նույնպես ուժեղ է: Բավականաչափ վարպետություն ունենք, որպեսզի արտագնա մրցավեճում երկու գոլ խփենք:

«Էնֆլիդ» մարզադաշտի մթնոլորտը չի ճնշի մեզ: Ընդհակառակը, այն կարող է ոգևորել, քանի որ նման մթոնոլտն օգնում է ոգեշնչված խաղալ»,- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում fourfourtwo.com-ը:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» – «Հոֆենհայմ» հանդիպումը կկայանա վաղը` օգոստոսի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում