Երկար սպասված պայմանագիր Ֆորմուլա 1-ում

«Ֆերրարին» վերջնականապես կողմնորոշվել է հաջորդ մրցաշրջանում իր ավտոարշավորդների հարցում:  Իտալական ավոտոկոնցերնը նոր պայմանագիր է կնքել Կիմի Ռայկոնենի հետ,- տեղեկացնում է autosport.com-ը:

«Սկուդերիայի» ու ֆին ավտոարշավորդի համաձայնագիրը կգործի մինչև 2018 թվականի վերջը: Ֆորմուլա 1-ում շատ էր քննարկվում Ռայկոնենի հնարավոր փոխարինողի հարցը: Իտալական թիմը գոհ է ներկայիս արշավորդների` Սեբաստիան Ֆետելի ու Կիմի Ռայկոնենի ելույթներից:

Ընթացիկ առաջնության 11 փուլերից հետո Ռայկոնենը 5-րդ տեղում է, իսկ Ֆետելը գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում