Մխիթարյան. Թիմում մթնոլորտը հիասքանչ էր, իսկ հիմա ավելի լավն է դարձել

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել ESPN.com-ին, որում գնահատել է Անգլիայի մեկնարկած առաջնությունում թիմի ելույթները: «Կարմիր սատանաները» 4:0 հաշվով երկուական հաղթանակ են տոնել:

«Եկեք չշտապենք, չէ՞ որ ընդամենը երկու խաղ է կայացել: Առջևում դեռ 36 հանդիպում կա: Պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք՝ փորձելով հաղթել յուրաքանչյուր մրցավեճում, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստացվի:

Շատ ուրախ եմ, որ 4 գոլային փոխանցում եմ կատարել, բայց ինձ ավելի դուր է գալիս թիմի մասնիկը զգալ, ոչ թե լինել անհատական խաղացող, որովհետև ֆուտբոլը թիմային մարզաձև է:

Անցած տարի թիմում մթնոլորտը հիասքանչ էր, իսկ հիմա ավելի լավն է դարձել: Կոլեկտիվի ներսում ոչ թե էական ինչ-որ բան է փոխվել, այլ պարզապես միմյանց ավելի մոտ ենք դարձել: Միգուցե, դա զգացվում է նաև մեր նորեկների ցուցադրած խաղից, ովքեր առաջին իսկ օրվանից օգնում են թիմին: Շատ ուրախ ենք Լուկակուի ու Մատիչի ցուցադրած ֆուտբոլից։ Հույս ունենք, որ Լինդելյոֆն էլ շուտով կկարողանա դրսևորել իրեն:

Փորձում ենք աջակցել նրանց, որ արագ հարմարվեն ՄՅՈւ-ին, քանի որ մեզ համար շատ կարևոր է, որ նրանք խաղադաշտում իրենց լավագույն ունակությունները դրսևորեն»,- ասել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում