Հայաստանի հավաքական է հրավիրվել Բարձրագույն խմբի 8 ֆուտբոլիստ

Օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն արդեն հրապարակել էր Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների անունները: Նրանք հրավեր էին ստացել մասնակցելու Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան և Հայաստան-Դանիա հանդիպումների նախապատրաստական հավաքին,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Օգոստոսի 22-ին, Արթուր Պետրոսյանը հրապարակել է նաև Հայաստանի առաջնությունում հանդեղ եկող ֆուտբոլիստների անունները.

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Ռումինիա – Հայաստան խաղը կկայանա սեպտեմբերի 1-ին, իսկ Հայաստան – Դանիա մրցավեճը` սեպտեմբերի 4-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում