Պարտություն բրոնզե մեդալի համար պայքարում

Ֆրանսիայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ է հունահռոմեական ոճի 66 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտը:

Հայաստանը ներկայացնող Կարեն Ասլանյանը ցավալի պարտություն կրեց Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Սուրկովից` 1:2: Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը 0:2 հաշվով պարտվում էր ռուս մարզիկին, սակայն կարողացավ մեկ միավոր կրճատել: Վերջին վայրկյաներին Ասլանյանը հաղթանակ կորզելու տարատեսակ միջոցների դիմեց, սակայն մրցակիցը լավ պաշտպանվեց:

Հիշեցնենք, որ Կարենը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել «սփոփիչ» գոտեմարտի շնորհիվ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում