«Փյունիկը» նոր հարձակվող ունի

«Փյունիկն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է համալրման մասին:

Երևանյան ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Վիլիան Արաուխո Դոս Սանտոսի հետ: 23-ամյա խաղացողը նախկինում հանդես է եկել բրազիլական «Վիլլա Նովա», «Կորինտիանս Ալագոանա» թիմերում:

Բրազիլացին տևական ժամանակ մարզվում էր «Փյունիկի» հետ, սակայն միայն այսօր դարձավ երևանցիների ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում