Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն

Փարիզում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում կայացավ հունահռոմեական ոճի 80 կգ քաշային կարգի եզրափակիչը:

Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը փայլուն հաղթանակ տարավ բելառուսցի Ռադիկ Կուլիևի նկատմամբ․ գրանցվեց 5:0 հաշիվը:

2014 թվականից հետո առաջին անգամ Հայաստանն աշխարհի առաջնությունում երկու ոսկե մեդալ նվաճեց: Դա համաշխարհային ստուգատեսում հայկական ըմբշամարտի պատմության լավագույն արդյունքի կրկնությունն է։ Հիշեցնենք, որ երեկ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել էր Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում