Չեմպիոնների լիգա. Հինգ թիմ խմբային փուլի ուղեգիր նվաճեց

Չեմպիոնների լիգայի 2017-18թթ․ խաղարկության որակավորման չորրորդ փուլում տեղի ունեցան հինգ զույգերի պատասխան հանդիպումները:

Համառ պայքարում խմբային փուլի ուղեգիր նվաճեց «Սևիլյան», որը 2:2 հաշվով ավարտեց «Բաշակշեհիրի» հետ: Անդալուսցիները ընդհանուր հաղթանակ են տարել արտագա հաղթանակի շնորհիվ (2:1):

«Նապոլին» կրկին 2:0 հաշվով հաղթել է «Նիցային»: Իտալացիների կազմում մեկական անգամ աչքի են ընկել Խոսե Կալյեխոնն ու Լորենցո Ինսինյեն:

Գոլառատ խաղ է կայացել Ղազախստանում որտեղ «Աստանան» ընդունել է «Սելթիկին»: Գրանցվել է 4:3 հաշիվը: Գործնականում այդ դիմակայության ելքը որոշվել էր Շոտլանդիայում, որտեղ «կելտերն» առավելության էին հասել 5:0 հաշվով:

Այսօր կայացած հանդիպումների արդյունքները.

«Սևիլյա» – «Բաշեկշեհիր»` 2:2 (առաջին խաղը` 2:1)

«Նիցա» – «Նապոլի»` 0:2 (0:2)

«Աստանա» – «Սելթիկ»` 4:3 (0:5)

«Ռիեկա» – «Օլիմպիակոս»` 0:1

«Մարիբոր» – «Հապոել» Թ.Ա.` 1:0

Վաղը կկայանա ևս 5 մրցավեճ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում