Չեմպիոնների լիգա. Հայտնի դարձան խմբային փուլի վերջին 5 մասնակիցները (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան որակավորման փուլի վերջին 5 հանդիպումները:

«Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով պարտության մատնեց «Հոֆենհայմին»: Առաջին մրցավեճում Յուրգեն Կլոպի թիմը 2:1 հաշվով արտագնա հաղթանակ էր տոնել:

Մերսիսայդցիները հանդիպման ու ընդհանուր դիմակայության ելքը գործնականում լուծեցին մեկնարկային 21 րոպեների ընթացքում, երբ երեք անգամ գրավեցին գերմանացիների դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Էմրե Ջանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մոհամեդ Սալահը: Առաջին կեսում Յուլիան Նագելսմանի թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Զինցհայմում կայացած մրցավեճի պես կրկին աչքի ընկավ Մարկ Ուտը:

Երկրորդ կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Խաղատախտակին իրենց անունները գրել տվեցին Ռոբերտո Ֆիրմինոն ու Սանդրո Վագները:

Անգլիական գրանդը հաղթեց ընդհանուր` 6:3 հաշվով ու մտավ խմբային փուլ:

«Լիվերպուլ» – «Հոֆենհայմ»` 4:2
Գոլերը. Ջան (10, 21), Սալահ (18), Ֆիրմինո (63) – Ուտ (28), Վագներ (79)

Մյուս 4 հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

ԲԿՄԱ Մոսկվա – «Յանգ Բոյզ»` 2:0 (առաջին խաղում` 1:0)
Գոլերը. Շչենիկով (45), Ձագոև (64)

«Ստյաուա» – «Սպորտինգ»` 1:5 (առաջին խաղում` 0:0)
Գոլերը. Մարանյաո (20) – Դումբիա (13), Ակունյա (60), Մարտինշ (64), Դոստ (75), Բատալյա (88)

«Կոպենհագեն» – «Ղարաբաղ»` 2:1 (առաջինում` 0:1)
Գոլերը. Սանտանտեր (45), Պավլովիչ (66) – Նդոլվու (63)

«Սլավիա» – ԱՊՕԵԼ` 0:0 (առաջինում` 0:2)

Այպիսով, Չեմպիոնների լիգայի խմբայի փուլի վերջին մասնակիցները դարձան անգլիական «Լիվերպուլը», ռուսական ԲԿՄԱ-ն, պորտուգալական «Սպորտինգը», ադրբեջանական «Ղարաբաղը» և կիպրոսյան ԱՊՕԵԼ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում